Սույն գաղտնիության քաղաքականությունը հանդիսանում է Օգտագործման Պայմանների բաղկացուցիչ մասը Ձեր և «Արմգոլդսենթր» ՍՊԸ-ի (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և գործող ընկերություն, գրանցման համար 264.110.1239170, ՀՎՀՀ 08224318, իրավաբանական հասցե ՀՀ, Ք․ Երևան Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փ․ 74 շ) (այսուհետ՝ «Գոլդսենթր», «Մենք», «Մեզ» կամ «Մեր») միջև իրավաբանորեն պարտադիր պայմանագիր: Սույն քաղաքականության մեջ հատուկ չսահմանված, մեծատառով գրված եզրույթներն ունեն Օգտագործման Պայմաններով դրանց տրված նշանակությունը։
Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») նպատակ ունի տեղեկացնել Մեր օգտատերերին (այսուհետ՝ «Օգտատերեր», «Ձեր» կամ «Դուք») Գոլդսենթր հարթակի (այսուհետ՝ «Հարթակ») Օգտատերերից Մեր կողմից ստացվող կամ նրանց՝ Հարթակի օգտագործման ընթացքում Մեր կողմից հավաքված տեղեկատվության հավաքագրման, օգտագործման և բացահայտման վերաբերյալ Մեր քաղաքականությունների և գործընթացների մասին։
Սույն Քաղաքականությունը չի կիրառվում կայքերի, հավելվածների կամ ծառայությունների նկատմամբ, որոնք պարունակում են կամ հղում են կատարում գաղտնիության այլ քաղաքականություններին կամ հայտարարություններին։ Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց գործողությունների, նրանց կայքերի բովանդակության, Ձեր կողմից նրանց տրամադրած տեղեկատվության օգտագործման համար կամ որևէ ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք նրանք կարող են առաջարկել։ Այդպիսի կայքերին հղումները ոչ մի կերպ չեն ենթադրում Մեր հովանավորչությունը կամ փոխկապակցվածությունն այդպիսի անձանց հետ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր՝ Հարթակի օգտագործումը դադարեցնելը և (կամ) Ձեր օգտահաշիվն ապագրանցելը չի հանգեցնում Ձեր այն տեղեկությունները, այդ թվում՝ անձնական տվյալները մշակելու համաձայնության հետկանչին, որոնք արդեն մշակվել էին մինչ Ձեր՝ Հարթակի օգտագործումը դադարեցնելը և (կամ) Ձեր օգտահաշիվն ապագրանցելը: Ապագրանցումը և Հարթակ չայցելելը կանխում է Մեր կողմից հետագա տեղեկատվության հավաքագրումը, բայց դա ո՛չ անօրինական է դարձնում մինչև ապագրանցումը հավաքագրած Ձեր տեղեկատվության մշակումը, ո՛չ էլ հանգեցնում է մեր համակարգից կամ սերվերներից Ձեր տեղեկատվության ջնջմանը:
Եթե Դուք ակնկալում եք, որ Ձեր տվյալները հեռացվեն կամ ընդմիշտ ջնջվեն մեր համակարգից կամ սերվերներից, խնդրում ենք տեղեկացնել Մեզ տվյալների մշակման վերաբերյալ Ձեր համաձայնությունը հետ կանչելու մասին և իրացնել մոռացվելու Ձեր իրավունքը, ինչպես նախատեսված է սույն Գաղտնիության Քաղաքականությունում՝ համաձայն սույն Գաղտնիության Քաղաքականության դրույթների և պայմանների: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ նույնիսկ նման դեպքերում որոշ տվյալներ կպահպանվեն, ինչպես բացատրվում է ստորև:
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Քաղաքականությունը։ Խնդրում ենք մուտք չգործել Հարթակ կամ չսկսել օգտագործել Հարթակը (ներառյալ Հարթակում գրանցվելը), եթե համաձայն չեք սույն Քաղաքականության որևէ մասի հետ:
Թարմացումներ և փոփոխություններ
Գոլդսենթրը պահպանում է ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ սույն Քաղաքականության ցանկացած մասը թարմացնելու, փոփոխելու և ձևափոխելու իր իրավունքը՝ փոփոխությունները տեղադրելով Հարթակում: Գոլդսենթրը Ձեզ այդ մասին լրացուցիչ կծանուցի, ինչպես օրինակ՝ էլ․ փոստի կամ Հարթակում նամակագրության միջոցով։ Եթե Դուք շարունակեք օգտագործել Հարթակը թարմացումները, փոփոխությունները և ձևափոխումները տեղադրելուց և դրանց մասին ծանուցելուց հետո, Դուք դրանով բացահայտորեն և անհետկանչելիորեն համաձայնում և ընդունում եք թարմացումները, փոփոխությունները և ձևափոխումները։ Բացառությամբ եթե այլ բան է սահմանված, բոլոր փոփոխված պայմաններն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնեն դրանց սկզբնական տեղադրման օրվանից։
Եթե որևէ պահի Դուք չեք համաձայնում այդ պահին գործող Գաղտնիության Քաղաքականությանը կամ դրա որևէ մասի հետ, Հարթակն օգտագործելու Ձեր պայմանագիրն անմիջապես կդադարեցվի, և Դուք պարտավոր եք անհապաղ դադարեցնել Հարթակի օգտագործումը։
Տեղեկատվության հավաքումը և օգտագործումը
Ընդհանուր առմամբ, Դուք կարող եք դիտել (թերթել) Հարթակի էջերը՝ առանց պայմանագիր կնքելու: Միակ տվյալները, որոնք Մենք կարող ենք հավաքագրել ընդհանուր դիտման ժամանակ, ստանդարտ սերվերի լոգ ֆայլերից հավաքվող և քուքիների միջոցով ավտոմատ կերպով հավաքվող տեղեկատվությունն է։ Դրանք ներառում են Ձեր IP (Internet Protocol) հասցեն, դոմենային անվանումը, բրաուզերի տիպը, օպերացիոն համակարգը և տեղեկատվությունը, ինչպես օրինակ՝ կայքը որից հղումով Դուք անցել եք Մեզ մոտ, Ձեր այցելած էջերը, այդ այցելությունների ամսաթվերը/ժամերը և այլ նմանատիպ տեղեկություններ։ Սերվերի լոգ ֆայլերի և քուքիների միջոցով տվյալների հավաքման վերաբերյալ ավելի մանրամասն ծանոթանալու համար տես ստորև:
Այնուամենայնիվ, եթե Դուք ցանկանում եք ավելի խորը բացահայտել ու ուսումնասիրել Հարթակը, օգտվել Հարթակի տրամադրած առավելություններից և առաջարկած ծառայություններից, Դուք պետք է գրանցվեք Հարթակում: Այդ դեպքում Ձեզնից կպահանջվի Մեզ տրամադրել որոշ անձնական տվյալներ, որոնք կօգտագործվեն Հարթակում Ձեր էջը նույնականացնելու համար, ինչպես նաև Հարթակի և դրա գործառույթների օգտագործման ընթացքում Ձեզ հետ ապահով և արագ հաղորդակցություն ապահովելու համար:
Գրանցման համար պարտադիր անձնական տվյալներն են՝ Ձեր անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, որը նաև Viber կամ WhatsApp հավելվածներում գրանցված հեռախոսահամարն է: Ձեզնից կպահանջվի նաև գաղտնաբառ ստեղծել՝ Հարթակում Ձեր գրանցումն ավարտելու համար: Ձեր էլ. փոստի հասցեն կօգտագործվի Ձեր և Մեր միջև հաղորդակցության, ինչպես նաև էջի ստուգման համար: Ձեր հեռախոսահամարը կօգտագործվի Ձեր և Մեր կամ Ձեր և Վաճառողի միջև հաղորդակցության համար: Առուվաճառքի պայմանագիր կնքելու համար Ձեզնից կպահանջվի լրացնել Ձեր ամբողջական հասցեն, ինչպես նաև բանկային քարտի տվյալները, եթե վճարումը կանխիկ չի կատարվելու:
Հարթակում Ձեր տրամադրած ողջ տեղեկատվությունը (բացառությամբ Ձեր գաղտնաբառի) տեսանելի է Մեզ՝ Մեր ծառայությունները Ձեզ տրամադրելու, դրանք շարունակաբար բարելավելու և անհրաժեշտության դեպքում անհապաղ արձագանքելու և Ձեզ աջակցելու համար: Ձեր հեռախոսահամարը և ամբողջական հասցեն տեսանելի կլինեն այն Բեռնափոխադրողներին, ովքեր կիրականացնեն առաքումը: Վաճառողներին տեսանելի կլինեն Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը և ամբողջական հասցեն:
Էլ. փոստի և հեռախոսի միջոցով հաղորդակցվելուց բացի, Դուք կարող եք մեզ հաղորդագրություն ուղարկել Հարթակի միջոցով: Մեր և Ձեր միջև տեղի ունեցող բոլոր հաղորդակցությունները կձայնագրվեն և կպահպանվեն՝ Մեր ծառայությունները, այդ թվում՝ հաճախորդների սպասարկումը վերլուծելու և բարելավելու համար, ինչպես նաև ցանկացած պահանջ ներկայացնելու և (կամ) իրավական միջոց ձեռնարկելու և (կամ) դրանց պատասխանելու համար:
Մենք օգտագործում ենք տեղեկատվությունը, ներառյալ, առանց սահմանափակման, անձնական տվյալները, որոնք Դուք տրամադրում եք կամ Մենք հավաքում ենք՝ Հարթակը տրամադրելու, բարելավելու և կատարելագործելու համար, ինչպես նաև Օգտագործման Պայմաններին Ձեր համապատասխանությունն ապահովելու համար:
Անձնական տվյալները Մեր կողմից օգտագործելու իրավական հիմքը Ձեր համաձայնությունն է այդպիսի օգտագործմանը (որը դուք տալիս եք սույն Գաղտնիության Քաղաքականությունն ընդունելով) և պայմանագիրը (մասնավորապես՝ Օգտագործման Պայմանները), որը մենք պահանջում ենք, որպեսզի օգտագործենք անձնական տվյալները՝ Ձեզ Հարթակում ծառայություններ մատուցելու համար (համաձայն Հարթակի Օգտագործման Պայմաններին):
Անձնական տվյալների ցանկը, որոնք Մենք կարող ենք հավաքագրել կամ Դուք կարող եք տրամադրել Մեզ, ենթակա է փոփոխման Մեր հայեցողությամբ պայմանով, որ այդպիսի փոփոխություններն անհրաժեշտ են՝ ապահովելու Ձեր կողմից Հարթակի արդյունավետ օգտագործումը: Նման փոփոխությունների մասին Դուք անհապաղ կտեղեկացվեք Հարթակի միջոցով և հնարավորություն կունենաք մերժելու այդ փոփոխությունները:
Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականության փոփոխություններին, ներառյալ այն, թե ինչ անձնական տվյալներ ենք հավաքում և ինչպես ենք դրանք մշակում, ապա դրանից խուսափելու Ձեր միակ տարբերակը Հարթակից ապագրանցվելն է, Հարթակի օգտագործումը դադարեցնելը, Ձեր համաձայնությունը հետ կանչելը և (կամ) մոռացվելու Ձեր իրավունքն իրացնելը: Հակառակ դեպքում, եթե Դուք շարունակեք օգտվել Հարթակից, դա կնշանակի, որ բացահայտ կերպով և անհետկանչելիորեն համաձայնում եք պարտավորված լինել սույն Գաղտնիության Քաղաքականությամբ:
Հարթակի օգտագործման միջոցով հավաքվող տվյալները
Ծառայության գործառույթների միջոցով
Մենք կարող ենք հավաքագրել Ձեր տվյալները՝ կապված Հարթակի ինտերակտիվ գործառույթների հետ, ինչպես օրինակ՝ երբ Դուք ընտրում եք ստանալ ծանուցումներ կամ այլ հաղորդագրություններ, ուղարկում եք հաղորդագրություններ Հարթակի զրուցարանային ծառայության միջոցով կամ ապրանքի մասին Ձեր կարծիքն եք գրառում:
Ինտերակտիվ հղումների օգտագործման միջոցով
Մենք կարող ենք տվյալներ հավաքագրել Ձեր հետաքրքրությունների և զբաղմունքների մասին՝ հիմնվելով Հարթակում Ձեր գործունեության և գործողությունների վրա:
Հարթակը ցուցադրում է տեղեկատվություն երրորդ անձանց առաջարկների, ծառայությունների և երրորդ անձանց այլ նյութերի մասին, որոնք սովորաբար ներառում են գովազդային կամ առաջխաղացման հղումներ (պատկերներ) դեպի երրորդ անձանց բջջային հավելվածներ, կայքեր կամ ծառայություններ, ինչպես նաև հղումներ (պատկերներ) դեպի Մեր կողմից առաջարկվող այլ ծառայություններ: Այցելելով այդպիսի հղումներով՝ Դուք կվերահասցեագրվեք դեպի համապատասխան հավելված, կայք կամ ծառայություն կամ համապատասխան շուկա կամ այլ կապակցված աղբյուր, իսկ Մենք կարող ենք հավաքել և վերլուծել այդպիսի հղումներով Ձեր մուտքերի վիճակագրությունը՝ ագրեգացված եղանակով։
Լոգ ֆայլերի միջոցով
Երբ Դուք մուտք եք գործում Մեր Հարթակ, Մենք հավաքում ենք ստանդարտ տվյալներ Ձեր համակարգչի/սարքի մասին, ինչպես օրինակ՝ Ձեր IP հասցեն, բրաուզերի տեսակը կամ օպերացիոն համակարգի տեսակը։ Մենք օգտագործում ենք այդ տվյալները՝ խնդիրները բացահայտելու, օգտատերերի փորձառությունը բարելավելու, հաճախորդների աջակցման, Հարթակը կառավարելու և դրա որակը բարելավելու համար: Հարթակի ընդհանուր դիտման ընթացքում հավաքված տվյալները օգտագործվում են Հարթակի տենդենցներն ու օգտագործումը վերլուծելու և Հարթակի օգտակարությունը բարձրացնելու համար: Այդ տվյալները կարող են օգտագործվել լայն ժողովրդագրական տվյալներ հավաքելու համար, որը Ձեզ անձամբ չի անհատականացնում։ Մասնավորապես, Գոլդսենթրը կարող է որոշել Ձեր երկիրը և ֆիզիկական այլ տեղանքը՝ յուրաքանչյուր կապի ժամանակ ստացված տվյալների հիման վրա։
Քուքիների և Արհեստական Բանականության միջոցով
Հարթակն օգտագործում է քուքիներ, որոնք տվյալների փոքր մասնիկներ են, որոնք պահպանվում են Ձեր բրաուզերի կողմից Ձեր սարքի հիշողության մեջ։ Մեր քուքիներն օգտագործվում են Մեր Հարթակում փորձառությունը բարելավելու համար։
Մեր կողմից հավաքվող տեղեկատվության օգտագործումը
Ընդհանուր առմամբ Մենք հավաքում, պահում և օգտագործում ենք Ձեր տվյալները, որպեսզի ապահովենք Ձեր անվտանգ, անխափան, արդյունավետ և անհատականացված օգտագործման փորձառությունը՝ Հարթակից Ապրանքներ գնելու համար։ Մենք առանց նախնական համաձայնության որևէ երրորդ անձի չենք փոխանցում Հարթակում կամովին տրամադրված անձին անհատականացնող որևէ տվյալներ։
Մենք կարող ենք օգտագործել Ձեզնից հավաքագրված տեղեկատվությունը (ա) Ձեր՝ Հարթակից օգտվելու վերաբերյալ Ձեզ հետ կապ հաստատելու համար, օրինակ՝ կառավարչական նպատակներով կամ Ձեզ սպասարկման ծառայություն տրամադրելու նպատակով, (բ) կատարելու կամ պատասխանելու Ձեր հարցումներին և Ձեզ Հարթակի թարմացումների և փոփոխությունների կամ Ձեր կողմից պահանջված այլ հաղորդակցությունների վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու համար, (գ) տեխնիկական աջակցություն ապահովելու և Ձեր հարցումներին պատասխանելու համար, (դ) Մեր քաղաքականությունների հետ կապված կարևոր փոփոխությունների մասին Ձեզ ծանուցելու համար, (ե) Ձեր հետաքրքրությունները (ներառյալ ապրանքների և ծառայությունների նկատմամբ) վերլուծելու, Ձեզ տեղեկացնելու այն նոր և առկա գործառույթների, ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև հատուկ առաջարկների, առաջխաղացումների և իրադարձությունների մասին, որոնք, կարծում ենք, Ձեզ կհետաքրքրեն, ինչպես նաև այլ մարքեթինգային, տեղեկատվական և գովազդային նպատակներով, (զ) Ձեր կողմից Հարթակից օգտվելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ հավաքելու և վերլուծելու համար, (է) հետադարձ կապի և Հարթակը բարելավելու համար, նոր ապրանքներ և ծառայություններ մշակելու համար, (ը) Հարթակից օգտվելու Ձեր խնդիրները ախտորոշելու, դրանք շտկելու, Հարթակը բարելավելու և ընդհանուր առմամբ այն կառավարելու համար, (թ) Հարթակի միջոցով մատուցվող ծառայությունների մասշտաբը ընդլայնելու համար, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարթակի միջոցով հատուկ առաջարկներ և այլ տեղեկություններ տրամադրելու և թիրախավորելու համար, (ժ) Ձեր հետաքրքրությունները, ճաշակը, ապրանքների կամ ծառայությունների նախընտրած տեսակը, ամենաշատ այցելվող էջերը վերլուծելու համար և հավաքագրված տվյալների հիման վրա՝ Ձեզ ավելի անհատականացված և հատուկ թիրախավորված ծառայություններ, առաջարկներ և առավելություններ առաջարկելու համար, (ժա) Ձեզ առաջարկների և իրադարձությունների վերաբերյալ այնպիսի ծանուցումներ (այդ թվում՝ «push» ծանուցումներ) ուղարկելու համար, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ, (ժբ) Հարթակի միջոցով Ձեզ ցուցադրվող առաջարկների տեսակների և դրանց ցուցադրման եղանակների անհատականացման համար, (ժգ) Հարթակի միջոցով Ձեզ վճարվող և Ձեր կողմից վճարվող վճարումների պրոցեսինգի իրականացման համար, (ժդ) խարդախությունը կամ պոտենցիալ անօրինական գործողությունները կանխելու և սույն Գաղտնիության Քաղաքականությունը և Հարթակի Օգտագործման Պայմանները կիրառելու համար:
Բացի այդ, Մենք կարող ենք որևէ այլ օրինական նպատակներով օգտագործել տվյալներն ապանձնավորված կամ ագրեգացված ձևով, որն անձամբ չի նույնականացնում Ձեզ։
Ձեր տեղեկությունների բացահայտումը
Ծառայություններ մատուցող երրորդ անձինք
Մենք չենք պահպանում Ձեր բանկային քարտի տվյալները, սակայն դրանք տրամադրվում են լիցենզավորված էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցողներին, որոնք ուղղակիորեն ստանում են ներառված տվյալները՝ վճարման գործընթացը Մեր անունից կառավարելու նպատակով: Այս տեղեկատվությունը ոչ մի դեպքում չի պահպանվում Մեր սերվերների վրա: Դուք կարող եք ցանկացած պահի պահանջել նման ծառայություն մատուցողների գաղտնիության քաղաքականությունը:
Մենք կարող ենք օգտագործել երրորդ անձանց (կազմակերպությունների)՝ Հարթակի հետ կապված ծառայություններ մատուցելու համար։ Համապատասխանաբար, Մենք իրավունք ունենք բացահայտելու Ձեր անձնական տվյալները նման ծառայություններ մատուցողներին: Այդ ծառայությունները կարող են ներառել, առանց սահմանափակման՝ սպասարկման ծառայությունները, տվյալների պահպանումը, տվյալների բազայի կառավարումը, տվյալների վերլուծությունը, վեբ վերլուծությունը, հոսթինգային ծառայությունները, հաճախորդի սպասարկման ծառայությունները և էլեկտրոնային փոստի ծառայությունները։ Նրանք պարտավոր են օգտագործել այս տեղեկատվությունը միայն Մեր հանձնարարությունները կատարելու համար։
Երրորդ անձանց կողմից արտադրվող գովազդներ
Մենք չենք փոխանցում Ձեր անձնական տվյալները գովազդային ծառայություններ մատուցող երրորդ անձանց՝ իրենց ուղղակի մարքեթինգային նպատակներով, քանի դեռ Դուք չեք տվել Մեզ Ձեր համաձայնությունը: Այնուամենայնիվ, Մենք կարող ենք օգտագործել, պահպանել և գովազդային ծառայություններ մատուցող երրորդ անձանց փոխանցել որոշակի տեխնիկական տեղեկատվություն (ներառյալ IP հասցեները) կամ Հարթակի օգտատերերի ագրեգացված տեղեկատվություն, ինչպիսիք են ընդհանուր ժողովրդագրական տեղեկությունները և նախապատվությունների վերաբերյալ տեղեկությունները: Մենք կարող ենք նաև թույլ տալ գովազդային ծառայություններ մատուցողներին հավաքել այնպիսի տեխնիկական կամ ագրեգացված տեղեկատվություն, որը նրանք կարող են փոխանցել Մեզ: Նման տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոլորտի վերլուծության, ժողովրդագրական պրոֆիլավորման և այլ նմանատիպ նպատակներով՝ օգտատերերի առաջադեմ փորձառությունն ապահովելու համար:
Երրորդ անձանց գործիքներ
Հարթակը կարող է պարունակել ծառայություններ մատուցող երրորդ անձանց կողմից տեղադրված հետևող գործիքներ։ Ընկերությունը կարող է օգտագործել այդ երրորդ անձանց հավելվածային ծրագրերի ինտերֆեյսները կամ ծրագրային ապահովման հավաքածուները, որոնք կարող են օգտատիրոջ տվյալները վերլուծելու հնարավորություն տալ երրորդ անձանց: Չնայած նման երրորդ անձինք կարող են Ձեր անձնական տվյալներին հասանելիություն ունենալ՝ Ընկերության համար ծառայությունների մատուցման կապակցությամբ, սակայն նրանք չեն կարող օգտագործել այդ տվյալները ծառայությունները մատուցելուց բացի որևէ այլ նպատակով։
Փոխանցումը դեպի «Cloud Server»-ներ
Ապահով և անվտանգ պահպանման նպատակով՝ Հարթակի միջոցով հավաքված ամբողջ տեղեկատվությունը կպահպանվի այլ երկրում տեղակայված երրորդ անձանց ամպային սերվերներում:
Անվտանգությունը և օրենսդրությանը համապատասխանությունը
Ձեր անձնական տվյալները և այլ տվյալները կարող են հասանելի լինել և վերահսկվել ըստ անհրաժեշտության՝ մուտքը դեպի Հարթակ և Հարթակից օգտվելն ապահովելու համար և կարող են բացահայտվել՝ (i) եթե Մենք բարեխղճորեն կարծում ենք, որ Մենք պարտավոր ենք բացահայտել տվյալները ի պատասխան որևէ իրավական գործընթացի (օրինակ՝ դատարանի վճռի), (ii) բավարարելու որևէ կիրառելի օրենքների կամ կարգավորումների պահանջները, (iii) եթե Մենք կարծում ենք, որ Հարթակն օգտագործվում է անօրինական գործունեություն իրականացնելու համար, ներառյալ՝ հայտնելու այդպիսի գործունեության մասին կամ խարդախության կանխարգելման նպատակով այլ կողմերի հետ տվյալներ փոխանակելու համար, (iv) եթե Մենք բարեխղճորեն կարծում ենք, որ առկա է արտակարգ իրավիճակ, որը սպառնում է Ձեր, մեկ այլ անձի կամ ընդհանրապես հանրության առողջությանը և (կամ) անվտանգությանը, և (v) Գոլդսենթրի իրավունքները կամ սեփականությունը պաշտպանելու, ներառյալ՝ Մեր Օգտագործման Կանոնները կիրառելու համար։
Փոխանցումը փոխկապակցված անձանց
Մեր միջազգային գործունեության ընթացքում օրինական բիզնես նպատակներով Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ Մեր դուստր ձեռնարկություններին փոխանցել տվյալներ, ներառյալ՝ անձնական տվյալներ, որոնք Դուք տրամադրում եք կամ Մենք հավաքագրում ենք:
Իրավատիրոջ փոփոխություն
Այն դեպքում, երբ Գոլդսենթրը վերակազմակերպվում է, լուծարվում է կամ վաճառում է իր ակտիվների ամբողջը կամ մի մասը, Մենք կարող ենք փոխանցել Ձեր բոլոր տվյալները կամ դրանց մի մասը, ներառյալ՝ անձնական տվյալները, նման անցման մեջ իրավահաջորդ հանդես եկող կազմակերպությանը կամ անձին։
Այլ բացահայտումներ
Մենք կարող ենք Ձեր տվյալները փոխանցել երրորդ անձանց՝ իրենց իսկ մարքեթինգային նպատակներով՝ իրենց գաղտնիության քաղաքականությանը համապատասխան, եթե Դուք համաձայնում եք Մեր կողմից նման տվյալների փոխանցմանը:
Մենք կարող ենք Ձեր մասին ագրեգացված կամ անանուն տեղեկություններ տրամադրել գովազդատուներին, հրատարակիչներին, բիզնես գործընկերներին, հովանավորներին և այլ երրորդ անձանց:
Ծանուցման կարգավորումների թարմացում
Եթե ցանկանում եք դադարեցնել «push» ծանուցումների ստացումը, կարող եք հրաժարվել՝ հեռախոսում համապատասխան կարգավորումներ կատարելով: Դուք նաև կարող եք հրաժարվել նորություններ ստանալուց՝ սեղմելով էլեկտրոնային հաղորդագրության ներքևի հատվածում գտնվող «Ապաբաժանորդագրվել» կոճակը:
Ծանոթացում Ձեր տվյալներին, դրանց փոփոխում, ջնջում և մշակման սահմանափակում
Օգտատերերը կարող են հնարավորություն ունենալ վերանայել, թարմացնել, ուղղել կամ ջնջել անձնական տվյալները, որոնք նրանք գրանցել են Հարթակում կամ այլապես տրամադրել են Մեզ։ Եթե Դուք ցանկանում եք վերանայել կամ փոփոխություն կատարել վերոնշյալ տվյալներում, Հարթակն ունի ներկառուցված հնարավորություն դրա համար: Այնուամենայնիվ, Դուք պետք է կապ հաստատեք Մեզ հետ՝ մուտք գործելու, վերանայելու, թարմացնելու, ուղղելու կամ ջնջելու այն անձնական տվյալները, որոնք Մենք ինքներս ենք հավաքել, կամ որոնք Դուք տրամադրել եք Մեզ Հարթակի ներկառուցված տարբերակից դուրս:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ տվյալների փոփոխումը կամ ջնջումը կարող է Ձեզ համար հանգեցնել Հարթակի օգտագործման անհնարինության: Ավելին, խնդրում ենք նկատի ունենալ, որ փոփոխումները կամ ջնջումները կարող են ենթակա լինել Մեր վերանայմանը:
Հարթակից օգտվելիս ցանկացած ժամանակ Դուք իրավունք ունեք Մեզնից պահանջել և ստանալ հաստատում Ձեր անձնական տվյալների մշակման փաստի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ և մանրամասներ այդ մշակման վերաբերյալ և խնդրել, որ հնարավորության դեպքում հասանելիություն ունենաք Ձեր տեղեկատվությանը։ Հասանելիություն ունենալու նման իրավունքը կարող է իրացվել անձնական տվյալների պաշտպանության մասին կիրառելի օրենքի համաձայն։ Խնդրում ենք համապատասխան հարցումները ներկայացնել [email protected] էլ. հասցեին: «Թեմա» դաշտում նշեք «Տեղեկատվությանը հասանելիություն ունենալու հարցում» և էլեկտրոնային հաղորդագրության տեքստում նշեք Ձեր անունը, ազգանունը և էլ. փոստի հասցեն, ինչպես նաև Ձեր հարցման մանրամասները:
Մոռացվելու իրավունք
Օգտատերերն իրավունք ունեն Մեզնից պահանջել ջնջել իրենց անձնական տվյալներն առանց անհարկի ուշացման, ինչպես նաև իրավունք ունեն պահանջել սահմանափակել տեղեկատվության մշակումն այնպես, ինչպես նրանք համարում են անհրաժեշտ և նպատակահարմար: Անձնական տվյալների ջնջումը և մշակման սահմանափակումները պետք է իրականացվեն անձնական տվյալների պաշտպանության մասին կիրառելի օրենքին համապատասխան: Խնդրում ենք համապատասխան հարցումները ներկայացնել [email protected] էլ. հասցեին: «Թեմա» դաշտում նշեք «Տեղեկատվության ջնջման հարցում» և էլեկտրոնային հաղորդագրության տեքստում նշեք Ձեր անունը, ազգանունը և էլ. փոստի հասցեն, ինչպես նաև Ձեր հարցման մանրամասները:
Մենք կփորձենք ողջամիտ ժամկետում բավարարել Ձեր ցանկացած հարցում, եթե Մենք չունենք այդ տեղեկությունները պահպանելու որևէ իրավական պարտավորություն: Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ օրինական կամ օրենքի պահանջներին հետևելու նպատակներով կարող է անհրաժեշտություն լինել պահպանել որոշ տեղեկություններ, օրինակ՝ հաճախորդների սպասարկմանը և վճարումների պրոցեսինգին վերաբերելու դեպքերում:
Տվյալների պաշտպանություն
Հարթակի Օգտատերերի կողմից Մեզ տրամադրված ցանկացած տեղեկատվություն պահվում է առավելագույն խնամքով և անվտանգությամբ և չի օգտագործվի այլ եղանակներով, բացի սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանվածներից կամ այնպիսի եղանակներով, որոնց Դուք բացահայտորեն համաձայնել եք։ Մենք կիրառում ենք մի շարք տեխնիկական և անվտանգության միջոցներ՝ պաշտպանելու Հարթակում պահպանվող տեղեկատվությունը կորստից, անպատշաճ օգտագործումից, անթույլատրելի մուտքից կամ բացահայտումից, աղավաղումից կամ ոչնչացումից։
Այնուամենայնիվ, ոչ մի կայք կամ համացանցային փոխանցում ամբողջությամբ ապահով չէ, և Մենք չենք կարող երաշխավորել, որ չթույլատրված մուտքը, կոտրումը, տվյալների կորուստը կամ այլ խախտումները երբեք տեղի չեն ունենա։ Նաև Մենք չենք կարող երաշխավորել Ձեր տվյալների անվտանգությունը, քանի դեռ դրանք փոխանցվում են Հարթակ (ներառյալ, առանց սահմանափակման, երբ փոխանցումը տեղի է ունենում հաղորդագրությունների միջոցով), և ցանկացած փոխանցում կատարվում է Ձեր սեփական ռիսկով։ Ըստ այդմ, Գոլդսենթրը չի կարող պատասխանատվություն կրել, եթե այդպիսի խախտումներ են տեղի ունեցել:
Տեղեկատվության մշակման ժամկետը
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր կողմից Մեզ տրամադրված անձնական տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Դուք գրանցված եք Հարթակում: Այնուամենայնիվ, Հարթակից ապագրանցումը չի հանգեցնի Մեր համակարգից կամ սերվերներից Ձեր տեղեկատվության ջնջմանը: Մենք կարող ենք հավաքել, պահպանել, վերլուծել, փոփոխել, բացահայտել կամ այլ կերպ մշակել Ձեր տեղեկատվությունը, ներառյալ անձնական տվյալները՝ առանց ժամանակային սահմանափակման, մշտապես և կանոնավոր կերպով, եթե Դուք հետ չկանչեք Ձեր համաձայնությունը՝ համաձայն սույն Գաղտնիության Քաղաքականության: Ընդ որում, երբ Դուք հետ կանչեք Ձեր համաձայնությունը, Մենք կդադարեցնենք մշակման վերը նշված ձևերը, բացառությամբ Ձեր տեղեկատվության պահպանման և դրա հետագա օգտագործման, միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ցանկացած պահանջ ներկայացնելու և (կամ) իրավական միջոց ձեռնարկելու և (կամ) դրանց պատասխանելու համար կամ կիրառելի օրենսդրության պահանջներին հետևելու կամ Ընկերության իրավական պարտավորությունները կատարելու նպատակով: Օրինակ՝ Ձեր և Մեր միջև տեղի ունեցող հաղորդակցությունները կպահպանվեն մեկ տարի, իսկ Հարթակի միջոցով կնքված գործարքների մասին տեղեկատվությունը կպահպանվի հինգ տարի:
Բողոքներ և կիրառելի օրենսդրություն
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը և դրանից բխող կամ դրա հետ կապված ցանկացած հարաբերություն կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Եթե ունենաք որևէ խնդիր Մեր կողմից Ձեր տեղեկատվության, ներառյալ անձնական տվյալների, մշակման հետ կապված, պետք է գրավոր հասցեագրեք Մեզ, և տվյալ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Վեճերը բանակցությունների միջոցով լուծելու ձախողման դեպքում Դուք իրավունք ունեք նման հարցերով դիմել վերահսկող մարմնին՝ Հայաստանի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը կամ այլ պետական մարմնին։
Կոնտակտային տեղեկատվություն
Եթե Դուք հարցեր ունեք այս Քաղաքականության կամ Ձեր տեղեկատվության մշակման վերաբերյալ, խնդրում ենք ազատորեն կապ հաստատել Մեզ հետ առցանց՝ Հարթակի միջոցով կամ [email protected] հասցեին էլ․ հաղորդագրության միջոցով (թարմացվել է 30/11/2022):