ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք հանդիսանում ենք եզակի առցանց հարթակ, որը միավորում է հայ ոսկեգործներին և արծաթագործներին մեկ վայրում։

Կայքն ապահովում է առցանց գնումների անվտանգությունը և տվյալների պաշտպանությունը, քանի որ յուրաքանչյուր առցանց գործարք կոդավորվում և վերահսկվում է հատուկ բանկային համակարգի կողմից։ Հարթակն առանձնանում է մի շարք առավելություններով՝ ինչպիսիք են երաշխավորված ստուգումը, գնառաջարկը, անհատական պատվերի իրականացումը, վճարային համակարգերի լայն ընտրությունը, մեծ տեսականու առկայությունը, հանրահայտ ապանքանիշերի հետ համագործակցությունը։

Մեր նպատակն է աջակցել Հայաստանյան արտադրողներին՝ ներկայացնելով նրանց արտադրանքները ամբողջ աշխարհում, ստեղծելով նրանց համար գործընկերային կապեր B2B ձևաչափով։

Goldcenter.am կայքում ներկայացված են Հայաստանի վստահելի և առաջատար վաճառողների զարդերը։ Յուրաքանչյուր զարդ, որը վաճառվում է մեր հարթակում, հատուկ սարքերով ուսումնասիրվում է Goldcenter.am -ի փորձագետների կողմից, ովքեր իսկությունը հաստատելով տրամադրում են երաշխիքի սերտիֆիկատ։ Այս մոտեցումը բարձրացնում է գնահատումների հուսալիությունը՝ ապահովելով լիակատար ճշգրտություն։

Մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանյան ոսկեգործներին և արծաթագործներին արժանավույնս ներկայանալ ամբողջ աշխարհում, ցուցադրելով իրենց արտադրանքները միջազգային առաջատար շուկաներում։

Մենք ձգտում ենք բարձրացնել հայկական արտադրանքի նկատմամբ վստահությունն ու հուսալիությունը:

Ապահովելով մեծ պահանջարկ և մեծացներով հասանելիութույունը՝ մենք կկարողանանք գրավել առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում։
Goldcenter.am-ում մենք հավատում ենք, որ հայկական ոսկերչությունն ունենալու է պայծառ ապագա, իսկ մեր առցանց հարթակի առաջխաղացումը կնպաստի այս ոլորտի զարգացմանն ու կայացմանը։