ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ


Ի՞նչ տեսակի զարդեր եք առաջարկում։
Մենք առաջարկում ենք հայկական ձեռագործ զարդեր, որոնք պատրաստված են ստերլինգ արծաթից և 14 կարատանոց ոսկուց՝ օգտագործելով տարբեր տեսակի թանկարժեք քարեր և նյութեր, ներառյալ յուրահատուկ մարգարիտներ:
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել կայքում։
Կայքի աջ անկյունում գտեք «Մուտք» կոճակը, այնուհետև սեղմեք «Գրանցում» կոճակն ու լրացրեք Ձեր տվյալները։ Ձեր տվյալները լրացնելուց հետո Դուք կարող եք մուտք գործել նուրբ զարդերի աշխարհ։
Վճարման ի՞նչ եղանակներ կան։
Ներկայումս վճարումներն ընդունվում են Visa, MasterCard, ArCa քարտերի, ինչպես նաև IDram և Telcell վճարային համակարգերի միջոցով։
Կարո՞ղ եմ առանց գրանցվելու գնումներ կատարել կայքից։
Մեր կայքում գնումներ կատարելու համար անհրաժեշտ է ստեղծել Goldcenter.am հաշիվ։ Գրանցվելուց հետո Դուք հեշտությամբ կարող եք մուտք գործել Ձեր հաշիվ՝ ապագա գնումների համար: Եթե արդեն գրանցվել եք՝ կարող եք պարզապես մուտք գործել օգտագործելով Ձեր էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը:
Եթե ունեք հարցեր կամ գրանցման ընթացում խնդիրներ են առաջացել, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Կայքն ապահո՞վ է առցանց գնումների համար։
Այո, մենք երաշխավորում ենք 100% անվտանգություն։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում տվյալների պաշտպանությանն ու անվտանգ առցանց վաճառքներին։ Առցանց գնումների յուրաքանչյուր գործարք կոդավորված է և վերահսկվում է հատուկ բանկային համակարգի կողմից։
Ինչպե՞ս է տեղի ունենում առցանց գնումների գործընթացը։
Երբ գնում եք կատարում, Goldcenter.am֊ը դառնում է Ձեր և վաճառողի միջև երաշխավոր՝ անխափան գործարքն ապահովելու համար: Եթե վաճառողը ուշացնում է Ձեր պատվերի առաքումը, ևԴուք համաձայն չեք նրա կողմից նշված ETA-ի հետ (առաքման մոտավոր ժամանակը), մենք անմիջապես կչեղարկենք Ձեր պատվերը առանց որևէ խնդրի։
Ինչպե՞ս հասկանալ, որ զարդն ինձ ավելի համապատասխան կլինի։
Բացի մոդելի վրա ցուցադրվող զարդերի լուսանկարենրից, մենք մանրամասն տեղեկություններ ենք տրամադրում յուրաքանչյուր զարդի մասին։ Մենք նաև առաջարկում ենք չափերի աղյուսակ, որպեսզի կարողանաք ավելի հստակ պատկերացնել զարդերի տեսքը։ Այսպիսով,Դուք կարող եք վստահ լինել, որ գնում եք այն զարդը, որը կհամապատասխանի Ձեզ։
Ինչպե՞ս կարող եմ գնել զարդը իմ նախընտրած արժեքով։
Մեր կայքում Դուք ունեք գնառաջարկ ուղարկելու հնարավորություն՝ առաջարկելով այն գինը, որը Ձեզ է հարմար։ Խանութը կարող է համաձայնել, մերժել կամ ուղարկել նոր գնառաջարկ։
Ազատորեն ուղարկեք Ձեր գնառաջարկը, և մենք ամեն ինչ կանենք Ձեր նախասիրությունները բավարարելու համար:
Ինչպե՞ս է տեղի ունենում գնված ապրանքի հետ վերադարձը։
Եթե վաճառողը կամ արտադրողը (B2B) ունի ապրանքի(ների) վերադարձի հնարավորություն, գնորդը կարող է այն վերադարձնել առանց որևէ բացատրության։
Բոլոր զարդերն ունենում են երաշխիքային վկայագիր: Եթե գնորդը տեսնում է որակային խնդիրներ, ապա կարող է բանակցել վաճառողի հետ ու կատարել ապրանքի վերադարձ կամ փոխանակում։
Եթե ապրանքը վնասված է, գնորդն իրավունք ունի վերադարձնել այն: Goldcenter.am֊ը կաջակցի Ձեզ ու կկազմակերպի ապրանքի վերադարձի կամ փոխանակման գործընթացը։
Գնորդը կարող է ապրանքը վերադարձնել միայն առաքումից անմիջապես հետո՝ ապրանքը հետ փոխանցելով առաքում իրականացնող ընկերությանը։
Գումարի վերադարձը կկատարվի հնարավորինս կարճ ժամկետներում, իսկ առաքման ծախսերը չեն վերադարձվի: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ կայքի Դրույթներ և պայմաններ բաժնին։
Ինչպիսի՞ն են առաքման պայմաններն ու արժեքները։
Առաքումն իրականացվում է Երևանի տարածքում։ Առաքման արժեքը 2500 դրամ է, որը ավտոմատ կերպով հաշվարկվում է կայքում։
Ինչպե՞ս են ստուգվում զարդերը։
Յուրաքաչյուր զարդ անցնում է մշակման ընթացակարգ, որը ցույց է տալիս զարդի մեջ ոսկու համաձուլվածքի ճշգրիտ մաքրությունը (10 կարատ, 14 կարատ, 18 կարատ) կամ փորագրությունը 925 հարգի արծաթի վրա: Մեր բանիմաց փորձագետները նաև օգտագործում են ժամանակակից սարքեր՝ յուրաքանչյուր զարդը ևս մեկ անգամ ստուգելու համար, նախքան երաշխիքային վկայագրի տրամադրումն ու պատվերի առաքումը։
Ադամանդե զարդեր գնելիս տրամադրվու՞մ են ադամանդների դասակարգման սերտիֆիկատ։
Goldcenter.am կայքից ադամանդե զարդեր գնելու դեպքում յուրաքանչյուր զարդի հետ տրամադրվում է ադամանդի դասկարգման հաշվետվության սերտիֆիկատ՝ շնորհված GIA, AGS, IGI, EGL կամ այլ ընկերության կողմից։ Ցանկացած գնված ապրանքի հետ մենք ուղարկում ենք համապատասխան սերտիֆիկատը։ Եթե երևէ ապրանքի դասակարգման հաշվետվություն հասանելի չէ, մեր մասնագետները անկացնում են համապատասխան թեստեր՝ համոզվելու համար՝ ադամանդը իսկական է, թե՞ լաբորատոր աճեցված։
Կարո՞ղ պատվիրել նույն զարդի մի քանի օրինակ:
Դուք չեք կարող պատվիրել նույն զարդից մի քանի օրինակ, քանի որ ներկայացված բոլոր զարդերն իրենց տեսակի մեջ եզակի են և գոյություն չունեն նման երկրորդ օրինակով։ Այսպիսով, Դուք կարող եք գնել յուրաքաչնյուր զարդից միայն մեկ օրինակ։ Եթե ցանկանում եք ձեռք բերել նույն մոդելից մի քանի օրինակ, ապա պետք է նախապես պատվիրել, և Դուք կստանաք Ձեր նախընտրած զարդը նշված քանակով։
Արդյո՞ք հնարավոր է միաժամանակ զամբյուղում ավելացնել ապրանքներ տարբեր խանութներից։
Դուք չեք կարող միաժամանակ տարբեր խանութներից ապրանքներ ավելացնել Ձեր զամբյուղում, քանի որ յուրաքանչյուր խանութ կառավարում է գույքագրման և առաքման իր սեփական գործընթացները: Դուք կարող եք մի քանի ապրանք ավելացնել Ձեր զամբյուղում, բայց դրանք բոլորը պետք է լինեն նույն խանութից: Սա հնարավորություն է տալիս մեզ երաշխավորել, որ Ձեր պատվերը արդյունավետորեն կմշակվի և կուղարկվի Ձեզ նշված ժամանակահատվածում։
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ։
Դուք կարող եք զանգահարել մեզ +374 (44) 999-750 հեռախոսահամարով կամ կապ հաստատել մեզ հետ նույն հեռախոսահամարի Viber կամ WhatsApp հավելվածների միջոցով։ Մեր հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է աշխատանքային օրերին առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ը (UTC / GMT + 4 ժամանակային գոտում)։
Հատուկ պատվերների կամ ցանկացած հարցի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեի միջոցով։
Ընդունու՞մ եք անհատական պատվերներ։
Այո, Դուք կարող եք իրականացնել անհատական պատվերներ, եթե վաճառողը պատրաստ է վերցնել Ձեր պատվերը։ Դուք կարող եք մուտք գործել ցանկացած վաճառողի անհատական տվլայներ և անմիջապես վաճառողից ճշտել անհատական պատվերի մասին հարցերը։
Ո՞ր ընկերությունների հետ է համագործակցում Goldcenter.am-ը։
Մեր կայքում ներկայացված բոլոր ընկերությունները Հայաստանի արծաթագործության և ոսկերչության ոլորտում առաջատար տեղ են զբաղեցնում։ Մեր հարթակում Դուք կարող եք որոնել և գտնել ոլորտի լավագույն արտադրողներին, ծառայություններ մատուցող անհատներին կամ ընկերություններին և հայկական ոսկերչական ապրանքանիշերը և կապ հաստատել նրանց հետ՝ գործնական համագործակցության նպատակով։
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել ընկերության կամ արտադրողի հետ։
Ընկերության կամ արտադրողի հետ կապ հաստատելու համար նախ սեղմեք <<Խանութներ>> բաժինը և ըտրեք Ձեր նախընտրած Խանութը։ Այնուհետև կայքի աջակողմյա հատվածում կտեսնեք <<Խանութի մասին>> հատվածը։
Կոնտակտային մանրամասները տրամադրվում են այնտեղ, ներառյալ վաճառողի անունը, հեռախոսահամարը, վաճառողի հասցեն և էլ. փոստի հասցեն, ինչը թույլ է տալիս հեշտությամբ կապ հաստատել խանութի հետ՝ Ձեզ անհրաժեշտ ցանկացած հարցերի կամ օգնության համար:
<<Խանութի մասին>> բաժնում Դուք կարող եք ծանոթանալ նաև Խանութի նկարագրությանը և այլ մանրամասերին, ինչը կօգնի Ձեզ տեղեկացված լինել և վստահություն ձեռք բերել Ձեր և վաճառողի միջև։
Դուք առաջարկու՞մ եք որևէ գործիք, որը կօգնի ինձ գտնել իմ նախընտրած զարդը:
Այո, մենք ունենք ֆիլտրացիայի լայն հնարավորություն։ Դուք կարող եք օգտագործել տարբեր ֆիլտրեր, ինչպիսիք են գինը, մետաղի տեսակը, քաշը, գույնը, ադամանդի կամ թանկարժեք քարերի առկայությունը, կարատը, վկայագրի առկայությունը և այլն: Այս զտիչները Ձեզ հնարավորություն կտան գտնել Ձեր նախասիրություններին համապատասխանող կատարյալ զարդը:
Ինչպե՞ս կարող եմ մեծաքանակ զարդեր պատվիրել։
Ձեր առաջին քայլը կլինի գրանցվել Goldcenter.am կայքում, որպեսզի հասանելիություն ունենաք բոլոր արտադրողներին և ծառայություններ մատուցողներին, որոնց հետ համագործակցել ենք մեր B2B Space էջի միջոցով:
Երբ գտնեք այն ընկերությունը, որի հետ ցանկանում եք համագործակցել, կարող եք անմիջապես կապ հաստատել ընկերության հետ և քննարկել մեծածախ գների, ներմուծման պայմանների և ծախսերի վերաբերյալ մանրամասները:
Ինչու՞ գնել Հայկական արտադրության զարդեր։
Հայկական զարդերի արտադրությունն ունի դարավոր պատմություն և աշխատանքի հատուկ տեխնիկա, որը մինչ օրս օգտագործվում է հայ վարպետների կողմից։ Դուք կարող եք օգտվել արդյունավետ աշխատուժից, արտադրանքի բարձր մրցակցային գներից և զարդերի լայն տեսականուց: Ի վերջո, Ձեր ներդրումն ուղղակիորեն ազդում է Հայաստանի տնտեսության զարգացման վրա։

Ցանկացած լրացուցիչ հարցումների կամ օգնության համար կարող եք կապ հաստատել մեր հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ +374 (44) 999-750  հեռախոսահամարով կամ կապ հաստատել մեզ հետ նույն հեռախոսահամարի Viber կամ WhatsApp հավելվածների միջոցով, ինչպես նաև [email protected] էլ.փոստի միջոցով: Մենք այստեղ ենք՝ օգնելու Ձեզ կատարել զարդերի հիասքանչ ընտրություն։